Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան.Panorama.am

0
5


Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները, հետևանքները, դրա մեղավորներն ու պատասխանատուները դեռ երկար քննարկման թեմա կլինեն: Միակ անքննելին այս պահին այն է, որ կատարվածից պետք է դասեր քաղի նաև Հայաստանը: Երևանում ամեն տարի ավելացող մոլերում, սուպերմարկետներում, ռեստորաններում արդյոք պահպանվա՞ծ են հրդեհային անվտանգության կանոնները, վերահսկողություն առկա՞ է, թե՞ ոչ, ի՞նչ են ցույց տալիս ստուգումների արդյունքները:

Միանգամից նշենք, որ 2015 թվականից ի վեր կառավարության որոշմամբ  ստուգումները կասեցվել են:  Հիմնավորում էին՝ բիզնեսին խանգարել պետք չէ: Որոշման ժամկետը մի քանի անգամ վեց ամսով երկարաձգվել է: Ստուգումների իրականացնելու համար վարչապետի գրավոր համաձայնություն էր պետք նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից ստուգումներ իրականացնելու  համար:  Կառավարության այս որոշման ժամկետն այս տարվա սկզբին այլևս չերկարացվեց:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը Panoarama.am-ի   հետ զրույցում նշեց, որ այս տարվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է իրականացրել Երևանի մարդաշատ օբյեկտներում՝ առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում, ժամանցի վայրերում: Պարզվել է՝ չկա այնպիսի օբյեկտ, որ հրդեհային անվտանգության պահանջների հետ կապված թերություններ չունենա:

«Այս տարվա սկզբից` նախարարի հանձնարարականով, իրականացրել ենք  ստուգումներ օրինակ Ռիո Մոլում, Փակ շուկայում տեղակայված Երևան Սիթիում, մանկական ժամացի վայր համարվող Մադագասկարում, Ռոսիա Մոլում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սննդի խոշոր օբյեկտներում, հյուրանոցներում: Իդեալական օբյեկտներ չկան, բայց կան համեմատաբար լավ ու ավելի վատ վիճակում գտնվող օբյեկտներ: Օրինակ, Ռիո Մոլում բարվոք վիճակ է, ճիշտ է կան բացթողումներ, բայց տրվել են կարգադրագրեր, որոնց համապատասխան պետք է դրանք վերացվեն»,-ասաց բաժնի պետը:

Թերությունները վերաբերել են կրակմարիչների թվին, ժամկետանց լինելուն, տարհանման ելքերի նշումների բացակայությանը կամ թերի լինելուն, պլանի բացակայությանը, վթարային լուսավորության բացակայությանը, հրշեջ ծորակների պակասին և այլնին: Այս պահին ուշադրության կենտրոնում են Երևանում գործող մարդաշատ օբյեկտները, հետո տեսչության աշխատակիցները կլինեն նաև մարզերում:

Ս. Հայրապետյանի խոսքով, եթե արձանագրված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա  լինում է նախազգուշացում, վարչական տուգանք, ընդհուպ մինչև օբյեկտի կամ դրա որևէ տեղամասի գործունեության դադարեցում:

«Անմխիթար վիճակում գտնվող օբյեկտ առայժմ չի հայտնաբերվել: Ռադիկալ մեթոդների դեռ չենք դիմել»,-ասաց ԱԻՆ ներկայացուցիչը:

Տեսչության աշխատակիցները վաղն այցելելու են մայրաքաղաքի մյուս երկու առևտրի խոշոր կենտրոններ՝ Դալմա և Երևան մոլեր:

«Մոտ երկու տարի առաջ Դալմա Մոլում թերություններ հայտնաբերել էինք, կարգադրագրեր էինք ուղարկել: Օրենքով սահմանված կարգով իրավունք չունեինք շատ այցելել օբյեկտներ»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով, մասնավոր հատվածը, որը մեծ ներդրումներ է անում, պահպանում է հրդեհային անվտանգության պահանջները, քանի որ շահագրգռված է իր բիզնեսի համար: Իրավիճակն առավել ցավալի է պետական պահապանության ներքո գտնվող օբյեկտների՝ մասնավորապես պետական դպրոցների դեպքում:

Նյութի շարունակությունը կարդալ այստեղ





Source link