ԼՂ հարցում հետեւողական աշխատանքով կարելի է արդյունքի հասնել. Լավրով. news.am

0
2


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր ջանքերի առաջնահերթություններից մեկն է հետխորհրդային տարածքում: Այս մասին  հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ, որ այն տարիների աշխատանքից ոչինչ չի կորչել: Թեեւ, իհարկե, այս ընթացքում որոշ նոր գաղափարներ են հայտնվել, որ համանախագահներն այժմ առաջ են տանում կողմերի հետ շփումների միջոցով: Ամենակարեւորն անվստահությունից հեռանալն է, ինչը դեռ երբեմն շարունակվում է դրսեւորվել բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա», – ասել է ռուս դիվանագետը: Ըստ Լավրովի՝  անհրաժեշտ է միայն այդ «գաղափարները» տեղափոխել թղթի վրա:

«Կողմերը համակարծիք են այդ անելու անհրաժեշտության հարցում, սակայն երբ ամեն ինչ սկսվում է կոնկրետ ձեւակերպումներ ստանալ, ինչպես տեղի է ունենում այլ իրավիճակներում, դժվարություններ են առաջանում: Կարծում եմ, որ մենք կշարունակենք հետեւողականորեն հաղթահարել դրանք եւ արդյունքների հասնել», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ավելին՝ այստեղ և այստեղ





Source link